«Դուխով Արա», թե՞ դիզայն մի՛ արա. ո՞վ է Արա Ասլանյանը

«ԲառCode Արսեն Հայթյանի հետ» հաղորդաշարի երկրորդ հյուրը դիզայներ, պատկերազարդող, արտ տնօրեն Արա Ասլանյանն է։ Արսեն Հայթյանը նրա հետ զրուցել է Լիլիթ Մակունցի կարգավիճակի փոփոխության, Ալեն Սիմոնյանի առաջարկի ու բազմաթիվ այլ թեմաներով։
Sputnik

Արա Ասլանյանը, տարիներ առաջ ստեղծել է ինքնատիպ տառատեսակ` երկաթագրի իր տարբերակը, իսկ ավելի ուշ ֆուտբոլի աշխարհի առաջնության համար` «Դուխով» կարգախոսը, այնուհետև ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում հայտնվելով` ակամայից ստեղծեց «Թավշյա հեղափոխության» սիմվոլը` «Դուխով» գլխարկները։

Տարիներ առաջ Արան առաջիններից էր, որ սկսեց պատկերազարդ շապիկներ արտադրել, ու նրա ստեղծած հայ մեծանունների պատկերազարդումները մինչև այսօր վերատպվում ու վերաթողարկվում են, հիմնականում` ապօրինաբար։

«ԲառCode»–ի երկրորդ թողարկման նկարահանումից րոպեներ առաջ Արա Ասլանյանը լրացրեց գործազուրկների շարքը։ Առաջինն այդ մասին Արան պատմեց Sputnik Արմենիային։

Արսեն Հայթյանի և Արա Ասլանյանի ամբողջական զրույցը` տեսանյութում։