Խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված երիտասարդ տղամարդը մահացել է

Բժիշկները չեն կարողացել փրկել 34 տարեկան տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 34-ամյա Առաքել Այվազյանը երեկ՝ մարտի 7-ին, մահացել է հիվանդանոցում։

Վրաերթ Հայաստանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը` փախել

Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` հիշեցնելով, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել էին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածների պատմելով՝ բժիշկները օպերատիվ էին ժամանել ու մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներին: