Աշոտ Սամուրջյանը դայակին բռնացրել է երեք տարեկան թոռանը ծեծելիս

Գործարար Աշոտ Սամուրջյանը չի հասկանում, թե ինչու է դայակը դաժանաբար վարվել երեք տարեկան երեխայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Մոսկվայում բնակվող գործարար և հոգատար պապիկ Աշոտ Սամուրջյանը ոստիկանությանը հայտնել է, որ դայակը ծեծել է նրա թոռնիկին։ Տղամարդը ՆՏՎ-ի թղթակցին ցույց է տվել մի տեսագրություն, որում դայակ Ելենա Սոլովյովան հարվածում է փոքրիկի բերանին, որովհետև երեխան կամակորություն է անում և չի ուզում զբոսանքի գնալ։

Քիմ Քարդաշյանի նախկին դայակի խոստովանությունը. «Նա կատարելություն էր պահանջում»

Երբ պատմությունը տարածվել է, կինը հապճեպ հավաքել է իրերը և փախել ու նույնիսկ դադարել կապի դուրս գալ։ Իրավապահ մարմիններին հաջողվել է մի քանի օր անց գտնել նրան։

Հարցաքննության ժամանակ կինը պնդել է, որ ինքն իսկական զոհ է, քանի որ «ստիպված է եղել աշխատել ոչ ադեկվատ երեխաների հետ»։

Սակայն դայակի ասածը չի համապատասխանում բժշկական տեղեկանքին․ տեսագրությունը դիտելուց անմիջապես հետո պապիկը երեխային տարել է հիվանդանոց։ Բժիշկներն ախտորոշել են դեմքի փափուկ հյուսվածքների, ինչպես նաև ձախ նախաբազկի վնասվածքներ։

Մինչ ոստիկանները պարզում են պատմության հանգամանքները, Աշոտ Սամուրջյանը մտադիր է հայց ներկայացնել դատարան` բարոյական վնասը փոխհատուցելու մասին։ Երեխայի հետ աշխատում են հոգեբանները, քանի որ կոպիտ վերաբերմունքից հետո նա անծանոթ մարդ տեսնելիս հիստերիայի մեջ է ընկնում։