Սու-27-ը որսացել է ԱՄՆ–ի հետախուզական ինքնաթիռը. Ռուսաստանի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Տեսանյութում երևում է` ինչպես է ռուսական ինքնաթիռը մոտենում ամերիկյանին և, անվտանգ հեռավորությունը պահպանելով, ուղեկցում օդանավին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ռուսական Սու–27 կործանիչը Բալթիկ ծովի չեզոք գոտում կալանել է ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական RC-135 ինքնաթիռը, որը մոտեցել է ռուսական սահմանին։ Ռուսաստանի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել։

Կադրերում երևում է` ինչպես է ռուսական ինքնաթիռը մոտենում ամերիկյանին և, անվտանգ հեռավորությունը պահպանելով, ուղեկցում օդանավին։

​Սու-27–ը ստիպել է, որ ամերիկյան ինքնաթիռը հեռանա սահմանամերձ տարածքից, այնուհետև վերադարձել է կայան։

Հունվարի վերջին ռուսական զինվորականները հայտնաբերել էին, որ Բալթիկ ծովի վրա շվեդական «Գոլֆստրիմ» հետախուզական ինքնաթիռ է թռչում անջատած ռադիոհաղորդիչով։ Օդանավի կալանման համար կրկին Սու-27 հերթապահ կործանիչ էր ուղարկվել երկինք։