Պետությունը կսուբսիդավորի գյուղացիների վարկերը. սահմանապահ գյուղերը կազատվեն տոկոսներից

Ըստ գյուղնախարարի` ներկայում վարկերը գյուղացիական տնտեսություններին տրվում են 3-10 մլն դրամի սահմաններում, բայց կառավարությունը թույլ կտա ստանալ մինչև 15 մլն դրամի վարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Գյուղոլորտին տրամադրվող վարկերն այսուհետ կսուբսիդավորվեն ՀՀ կառավարության կողմից: Այս մասին որոշումը ՀՀ գյուղնախարարության առաջարկով այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում:

Բանկային չարիք. «սև ցուցակը» և Հայաստանի արժութային վարկերը

Ըստ գյուղնախարարի` ներկայում վարկերը գյուղացիական տնտեսություններին տրվում են 3-10 մլն դրամի սահմաններում, բայց կառավարությունը թույլ կտա ստանալ մինչև 15 մլն դրամի վարկ` միաժամանակ սուբսիդավորելով վարկերի համար գյուղացիներից գանձվող վարկային տոկոսները:

«Այսինքն` մենք հիմա հաստատում ենք ծրագիրը, որով մինչև 15 մլն դրամ վարկ գյուղացիները կարող են վերցնել 5 տոկոս տոկոսադրույքով, գյուղացիական կոոպերատիվները` 3 տոկոսով, սահմանապահ գյուղերը` 0 տոկոսով»,- կառավարության որոշումը հստակեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: