Աննա Հակոբյանը շնորհավորանք և ծաղիկներ է ստացել Ռուսաստանից

Վարչապետի կնոջը գալիք տոնի կապակցությամբ շնորհավորել են ՌԴ նախագահն ու վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին Մարտի 8–ի կապակցությամբ շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Պուտինը և Մեդվեդևը շնորհավորել են Նունե Սարգսյանին` Մարտի 8–ի կապակցությամբ

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տիկին Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

«Աննա Հակոբյանն այսօր, Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորանք և ծաղիկներ է ստացել և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևից»,–ասաց Հասմիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 1–ին դեմքերը գալիք Կանանց տոնի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձներ էին հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջը` Նունե Սարգսյանին։