ՌԱԴԻՈ

«Պուտին-Նեթանյահու հանդիպումն ու դրա արձագանքները». Sputnik-ի հյուրը Բենիամին Պողոսյանն է

«Օրացույց» հաղորդաշարի շրջանակներում Sputnik Արմենիան հյուրընկալել է Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանին:
Sputnik

«Իհարկե, ցանկացած իրավիճակ, որը վերաբերում է Իրանին, անուղղակիորեն կարող է առնչվել Հայաստանին, սակայն, մենք հստակ պետք է պատկերացնենք, որ հատկապես Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն չունեն»,- ասում է Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մարտի 5-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, ապա, ըստ փորձագետի, դժվար է չհամաձայնել Պուտինի այն տեսակետի հետ, որ Իսրայելի նախընտրական գործընթացները միանշանակ իրենց ազդեցությունն են թողնում Մերձավոր արևելքի իրավիճակի վրա։

Հաղորդավար՝ Արման Վանեսքեհյան