Աշխարհի առաջին կին տիեզերագնացը նշել է ծննդյան օրը. տեսանյութ

Վալենտինա Տերեշկովան Երկիր մոլորակում առայժմ միակ կինն է, որը միայնակ է տիեզերք թռել։
Sputnik

Աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան մարտի 6-ին նշում է ծննդյան օրը։ Այսօր նա դարձավ 82 տարեկան։

Տերեշկովան աշխարհի միակ կինն է, որը տիեզերք է թռել միայնակ։ Նա Խորհրդային Միության հերոս է և առաջին կինը Ռուսաստանում, որը գեներալ–մայորի կոչում ունի:

Տերեշկովան տիեզերքում անցկացրել է 2 օր 22 ժամ և 41 րոպե։ 1963 թվականի հունիսի 16-19-ը «Վոստոկ-6» տիեզերանավով  նա Երկրի շուրջ 48 պտույտ է կատարել և անցել 1,97 մլն կմ։ Նրա անունով են կոչվել Լուսնի վրա գտնվող խառնարանն ու փողոցներ` տասնյակ քաղաքներում։ Նրա «Ճայը» ազդակոչի անունով է կոչվել փոքր մոլորակը։

Այս ամենից զատ Տերեշկովան ռուս քաղաքական գործիչ է և Պետդումայի պատգամավոր։

Այս ուժեղ կնոջն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ առաջնորդի խոսքով` Տերեշկովան վառ և զարմանալի ճակատագրի կրող է։

ՌԴ նախագահը հավելել է, որ Տերեշկովայի գիտելիքներն ու մասնագիտական փորձը մինչ օրս պահանջված են հասարակական և օրեսնդրական գործունեության մեջ։