Մեդվեդևը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանը հետաքրքրել է «Զենիթի» ղեկավար Ալեքսանդր Մեդվեդևին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններ հետաքրքրում են «Զենիթ» ֆուտբոլային ակումբին։

Հեղինակության ևս մեկ միավոր. Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ փետրվարի լավագույնների կազմում է

Մխիթարյանով հետաքրքրվելու լուրերը պտտվում էին դեռ անցած տարվա ամռանը, իսկ հիմա նոր զարգացում են ստացել պետերբուրգյան ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդևի ասածներից հետո։

Մեդվեդևը Լազարյան ակումբի նիստի շրջանակում, որը տեղի է ունեցել երեքշաբթի Մոսկվայում, պատմել է, որ «Զենիթը» հետաքրքրված է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով։

«Ռուս–հայկական հանդիպում է եղել, որի ժամանակ նշվել է Մխիթարյանի ազգանունը` որպես ֆուտբոլիստի, որը կարող է հետաքրքրել մեզ։ Բայց նա գործող պայմանագիր ունի «Արսենալի» հետ, դա պետք է հաշվի առնել։ Սա առաջիկայի կամ հաջորդ տրանսֆերային պատուհանի հարց չէ», – ասել է Մեդվեդևը «Ռ Սպորտի» թղթակցի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 30–ամյա Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում Լոնդոնի «Արսենալի» կազմում անցկացրել է 18 խաղ։ Նա դարձել է 6 գոլի հեղինակ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։