Հայաստանը Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ում կներգրավվի որպես երրորդ կողմ. Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում ներկայացրել է Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հարցով ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է Ադրբեջանի կողմից, այլ ձերբակալված, ինչը էականորեն բարդացնում է նրան Հայաստան վերադարձնելու խնդիրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին։

Միջազգային կառույցները պետք է արձագանքեն Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործին

Զեյնալյանը հայտնեց, որ Կարեն Ղազարյանի հարցով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, և Հայաստանն այդ գործով կներգրավվի որպես երրորդ կողմ։

«Դրանից բացի, ՀՀ-ն գործադրում է դիվանագիտական և հումանիտար բոլոր միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքի անվտանգությունն ապահովվի»,– ասաց Զեյնալյանը։

Նախարարի խոսքով, առաջարկ է եղել նաև փոխանակելու Կարեն Ղազարյանին, բայց, ըստ Զեյնալյանի, Հայաստանում նման կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան։

«Մենք գտնում ենք, որ Կարենն ապօրինաբար է գտնվում  անազատության մեջ և այն ինչ վերագրվում է Կարենին, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Զեյնալյանը։

Հիշեցնենք` Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանի հերթական ֆեյքը կամ ինչպե՞ս է հայ «դիվերսանտը» կապի դուրս եկել Բաքվից

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈւ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈւ շարքերում:

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։