Հրապարակվել է «Գահերի խաղի» եզրափակիչ սեզոնի թիզերը

Դեյներիս Թարգարիենն ու Ջոն Սնոուն հսկայական բանակ են հավաքում սպիտակ քայլորդների դեմ։ Գահերի խաղի վերջին սեզոնը սարերի հետևում չէ։ Ամբողջ աշխարհում երկրպագուները սրտատրոփ սպասում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի  — Sputnik. Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի նոր սեզոնի թրեյլերը։

Տեսանյութը հրապարակվել է GameofThrones-ի YouTube–ալիքում։

Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են Դեյներիս Թարգարիենն ու Ջոն Սնոուն հսկայական բանակ հավաքում` սպիտակ քայլորդների հարձակումը հետ մղելու համար։ Նրանց ջոկատին ուղեկցում են երկու վիշապները։

«Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկում է ապրիլի 14–ին։ Orange Cinema Series ֆրանսիական հեռուստացանցը հայտնել է, որ առաջին երկու դրվագը մեկական ժամ են տևելու, իսկ մնացած չորսը` 80 րոպե։