ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի նոր սեզոնի թրեյլերը։
Տեսանյութը հրապարակվել է GameofThrones-ի YouTube–ալիքում։
The trailer is here. #GameofThrones pic.twitter.com/L48jOwsUzn
— Game of Thrones (@GameOfThrones) March 5, 2019
Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են Դեյներիս Թարգարիենն ու Ջոն Սնոուն հսկայական բանակ հավաքում` սպիտակ քայլորդների հարձակումը հետ մղելու համար։ Նրանց ջոկատին ուղեկցում են երկու վիշապները։
«Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկում է ապրիլի 14–ին։ Orange Cinema Series ֆրանսիական հեռուստացանցը հայտնել է, որ առաջին երկու դրվագը մեկական ժամ են տևելու, իսկ մնացած չորսը` 80 րոպե։