Կրկին չարաշահում. գումարը գերազանցում է 3.5 միլիոնը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը ԱԱԾ-ից տեղեկություն է ստացվել, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ:
Sputnik

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրենը, 2017-18 թվականներին, ձևական աշխատանքի է ընդունել իր որդուն ու նույն համայնքի բնակիչ ևս յոթ հոգու, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ընդհանուր երեք միլիոն 600 հազար դրամը յուրացվել է:

Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում: