Մարտի 5–ն այսպիսի յուրահատուկ օր է` Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի ու Վիտալի Բալասանյանի ծննդյան օրը։
Այդ մարդկանց միավորում է սեփական հողի, ժողովրդի ու երկրի ապագայի համար մարտնչելը, հավատը ապագայի հանդեպ ու հաղթանակի վերաբերյալ կասկածների բացակայությունը։ Առհասարակ՝ կասկածողները զորավարներ չեն դառնում։
Վազգեն Սարգսյանն ու Վիտալի Բալասանյանը հերիք չէ նույն օրն են ծնվել, այն էլ` նույն տարի, այնպես որ այսօր երկուսն էլ 60–ամյակն են նշում։ Պետք չէ խոսել Սպարապետի մասին. նա այսօր վաթսուն տարեկան կդառնար, թեև «կ»–ն տեղին չէ, քանի որ դառնում է վաթսուն տարեկան։
Արցախի հերոսներ, Հայաստանի զինվորներ, այդ մարդիկ տարբեր ու դժվար ճակատագրեր ունեցան, թեև գլխավոր հարցում ճակատագրերը ընդհանուր են։
Վիտալի Բալասանյանը շարքերում է 1988 թվականից, երբ նա սահմանակից գյուղերի ինքնապաշտպանական առանձին ջոկատների հրամանատարն էր։ 2016 թվականի ապրիլին` «Քառօրյա պատերազմի» ժամանակ, գեներալ–լեյտենանտ Բալասանյանը ընդունեց կենտրոնական պաշտպանական շրջանի պաշտպանությունը. նրա սառնասիրտ ու գրագետ հակագործողությունների արդյունքում հակառակորդի կենտրոնական հարձակումը հենց նրա թիկունքում ձախողվեց։
Սամվել Բաբայանը նույնպես գեներալ–լեյտենանտ է։ Նա հենց այն մարդն է, որ 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից Ադրբեջանի հետ հրադադարի մասին պայմանագիրը ստորագրեց։ Թեև այն ժամանակվանից կրակոցներ, ցավոք, շատ են եղել։
Նրա ճակատագրում էլ բազում շրջադարձեր կային, հիմա ժամանակը չի հիշելու օրինակ դատավարությունների մասին. դրա մասին յուրահատուկ ու հնարավորինս ամբողջական տեղեկություն է հարկավոր։ Բաբայանը սկսել է Ստեփանակերտում ղեկավար պաշտոնի համար իր առաջադրման գործընթացը։ Մարտական ընկերները ընտրությունների ժամանակ մրցակի՞ց կդառնան։ Նրանց ազնիվ մրցակցություն մաղթենք։
Ու հուսանք, որ Արցախում առաջիկայում կայանալիք ընտրությունները կանցնեն մրցակցության նորմալ մթնոլորտում, զուրկ կլինեն բացասական հույզերից, անարդյունավետ քայլերից ու չափազանցրած լուրերից։ Էլ ովքեր, եթե ոչ այդ մարդիկ, գիտեն, որ Հայրենիքը մեկն է։
Վիտալի Բալասանյան ինչ–որ առիթով ասել է, որ հայն իրավունք չունի մի քանի մարդու պատճառով նեղանալ սեփական երկրից, դա մեր զինվորներին առանց աջակցության թողնելու առիթ չէ։ Եվ դա անվիճելի է։
Հայերը եզակի մի հատկանիշ ունեն. մահացու վտանգի ժամանակ նրանք միանգամից մոռանում են նույնիսկ անհաշտելի հակասությունները ու մեկ ամբողջություն են դառնում։ Նույն բանի մասին ժամանակին ասում էր Վիտալի Բալասանյանը, թեև դա վաղուց է եղել։
Իսկ գեներալը գիտի եթե ոչ բոլոր, ապա բազում խնդիրների լուծումը. չօգտագործել ժողովրդին ինչ–որ նպատակներով, այլ մարդկանց առջև խնդիրներ դնել։ Նրանք անպայման կկատարեն այդ խնդիրները։