ՌԱԴԻՈ

Մարգարյան․ «Խիստ վիճահարույց փաստաթուղթ է․ չի կարելի վերցնել, աչքաչափով կրճատումներ անել»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը համարում է, որ պետական համակարգի կրճատումները պետք է լինեն փուլային կամ աստիճանանբար։ Նա այդ մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Մարգարյան․ «Խիստ վիճահարույց փաստաթուղթ է․ չի կարելի վերցնել, աչքաչափով կրճատումներ անել»

Ըստ Մարգարյանի` պետք է պետծառայողի աշխատանքի արդյունավետությունը չափող հստակ մեխանիզմներ լինեն։

«Պնդումը, թե մարդկանց կրճատում են, որ պետական սեկտորում աշխատավարձը բարձրացնեն, չի դիմանում որևէ քննադատության»,– ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի անտոմս ուղևորի խնդիր։

«Կարող է վարչության աշխատողներից մեկ-երկուսը աշխատանքի ամբողջ ծանրությունը տանեն իրենց թևերին, մյուսներն ընդամենը «յոլա տանեն» կամ սուրճ խմեն։ Պետք է անձնագրավորել աշխատատեղերը, ֆիքսել աշխատողների կարողությունները և ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կիրառել»,– ասում է Մարգարյանը։

Մարգարյանի գնահատմամբ` սա ծավալուն աշխատանք է և շատ ժամանակ կպահանջի։