ՌԱԴԻՈ

«Կաթնամթերքի շուկայում հսկողությունը պետք է չափազանց խիստ լինի». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում խոսել է կաթնամթերքի շուկայում եղած չարաշահումների ու ապօրինությունների մասին:
Sputnik

«Եթե չես կարողացել ներդնել անվտանգության համակարգ, ուրեմն չես կարողացել վերահսկել, իսկ երաշխիքներ ամեն օրվա խմբաքանակի համար հնարավոր չէ տալ։ Այսինքն՝ պետք ունենանք պետական և հանրային խիստ վերահսկողություն»,-շեշտել է Պիպոյանը։

Ոչ վաղ անցյալում փորձաքննության էին ներկայացվել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ, և պարզվել էր, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի  քանակ:

Հաղորդավար՝ Մանվել Մարգարյան