Երկրապահները չգիտեին, որ Արամ Սարգսյանը եղբոր ծնունդը նշելու է Արցախում. «Հրապարակ»

Արամ Սարգսյանը վաղը կվերադառնա և կմասնակցի հանձնաժողովի կազմակերպած միջոցառումներին, որը, ըստ որոշ տեղեկությունների, լինելու է Մարզահամերգային համալիրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Հրապարակ» թերթի տվյալներով սպարապետ Վազգեն Սարգսյանի 60–ամյակը նրա եղբայրը` Արամ Սարգսյանը, կնշի Արցախում։ «Դեռ երեկ տիկնոջ հետ Արցախ է մեկնել Արամ Սարգսյանը՝ եղբոր ծնունդը Բակո Սահակյանի հրավերով նա կնշի հենց Արցախում։

Ծնունդդ շնորհավոր, Վազգե՛ն. ՀՀ նախագահի գրառումը

Ուշագրավ է, որ ԵԿՄ-ում տեղյակ չէին այդ մասին։ «Չէ, տեղյակ չենք, չենք քննարկել»,- թերթին ասել է փոխնախագահ Վազգեն Վարդանյանը։ ԵԿՄ-ում դեռևս չընտրված նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ պատրաստվում էին վաղ առավոտից սկսել միջոցառումները. հենց վարչությունում ծաղիկներ կխոնարհեն Վազգենի կիսանդրու առջև, ապա կուղևորվեն Եռաբլուր, որտեղ ներկա է լինելու նաև ռազմաքաղաքական էլիտան։

Հաջորդ կանգառը կլինի Արարատում՝ սպարապետի տուն-թանգարանում, հնարավոր է զորամաս այցելեն, զուգահեռ ԵԿՄ բոլոր տարածքային կառույցներում նույնպես կնշեն 60-ամյակը։

Հիշեցնենք` Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 13 միլիոն դրամ, ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Արամ Սարգսյանի կուսակից Լյովա Եղիազարյանը թերթին հայտնել է, որ Արամ Սարգսյանը վաղը կվերադառնա և կմասնակցի հանձնաժողովի կազմակերպած միջոցառումներին, որը, ըստ որոշ տեղեկությունների, լինելու է Մարզահամերգային համալիրում: