Աղջիկները խելքահան են լինում անգլերենի ուսուցչի համար. տեսանյութ

Ռուսաստանում անգլերեն դասավանդող երիտասարդի մասին տեսանյութը տարածվում է համացանցում։
Sputnik

Պերմի «կրթության ոլորտի լավագույն տղամարդը» նաև նույն քաղաքի ամենագեղեցիկ մանկավարժն է ու բազմաթիվ աշակերտուհիների սիրելին։

Անգլերենի երիտասարդ ուսուցիչ Վյաչեսլավ Պոսոխը վերջերս է ժամանել Ավստրալիայից։ Նա երկու տարի ստաժավորում է անցել Մելբուրնում և վերադարձել, որպեսզի նոր մեթոդներ կիրառի դպրոցում։

Հիմա դպրոցականները խելքահան են լինում իրենց ուսուցչի համար, իսկ անգլերենի դասերն այլևս ոչ ոք բաց չի թողնում։