ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող Յուրի Սաքունցն այսօր` մարտի 4-ին, ռեկորդ սահմանեց` 25 տոննա կշռող հրշեջ մեքենան 20 մետր քաշելով։
«Չեմ պատրաստվում կանգ առնել ու հաջորդ անգամ ինքնաթիռ եմ քաշելու», – ասաց Սաքունցը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում երիտասարդն ասաց, որ ռեկորդը նվիրում է իր ընտանիքին, որը 18 տարի շարունակ հանդուրժել է մի քանի ժամ տևած մարզումները։
Նրա խոսքով` միայն համառ պայքարի արդյունքում է ինքը կարողացել ռեկորդ սահմանել, որն, ի դեպ, նրա համար առաջինը չէ։ Երիտասարդը նախկինում ևս երկու ռեկորդ է սահմանել։