ՌԱԴԻՈ

Տարիներ անցան. բակային ֆուտբոլը, գողացած դարպասն ու մարզական պայուսակում թաքցրած ջութակը

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի հեղինակային ծրագրի հյուրերը՝ զբոսաշրջային ընկերության տնօրեն Օլեգ Կարախանյանն ու բանկային փորձագետ Էդուարդ Քեշիշյանը, պատմում են իրենց բակային թիմերի՝ Ցախի մեյդանի և Ժամի հայաթի մանկական հուշերը։
Sputnik

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին և բակային մոռացված ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին և մեր անցյալի վառ պատմություններին։

Պիսարենկոյի զրուցակիցները հիշում են, թե անցած հարյուրամյակի 80-ական թթ-ի կեսերին ինչ տեսք է ունեցել Երևանի կենտրոնը հայտնի Ձկան խանութի և Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, ինչպես են գողացել ֆուտբոլի դարպասները խաղահրապարակից, որը գտնվում էր բռնցքամարտի ու ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի հարևանությամբ, և տեղադրել իրենց հարմար վայրում։

Հյուրերից մեկը պատմում է, որ իր ջութակը տեղափոխել է մարզական պայուսակով, որպեսզի մյուսներին թվա, թե ինքը ոչ թե երաժշտական դպրոց է գնում, այլ մարզական խմբակ։