2018 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողները միասին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 119.4 մլրդ դրամով կամ 14.8%-ով: Ցուցանիշը ստվերի կրճատման արդյունք է՝ ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի:
«Համարում եմ , որ ցանկի փոփոխությունը նորմալ երևույթ է: Եթե կա տնտեսական զարգացում ՝ պետք է լինի նաև ցանկի վերադասավորում, քանի որ տնտեսական փոփոխությունների արդյունքը պետք է արտահայտվեր նաև հարկ վճարողների վրա: Ավելին, դա կենսունակության ցուցանիշ է: Երբ ստանդարտ բոլորը նույն տեղում մնային, դա կարելի էր գնահատել որպես պայմանավորված մոդել»,–կարծում է Մակարյանը:
Վերլուծելով ցանկի փոփոխության պատճառները` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նկատում է, որ որոշ խոշոր հարկ վճարողների սպառման ծավալները հնարավոր է նաև որ փոխվել են: Բացի այդ, նրանք հնարավոր է, որ նախկինում չգրանցված ծառայություններ են իրականացրել կամ շռայլ ծախսեր են արել և հիմա ավելի զգուշավոր են գտնվել: