Տները փլուզված են, ծառերը կոտրված, քար քարի վրա չի մնացել։ Ամերիկայի Ալաբամա նահանգից ստացված կադրերում վնասված ավտոմեքենաներ են երևում, կարելի է բազմաթիվ բեկորներ նկատել։
Իշխանությունների տեղեկության համաձայն` բնական աղետի զոհ են դարձել ավելի քան 22 մարդ, տուժել` ավելի քան 40-ը։ Ալաբամայում փոթորկի վտանգի մասին նախազգուշացումը պահպանվում է։