Ի՞նչ է երջանկության համար անհրաժեշտ հային կամ հույնին։ Նույնը, ինչ բոլորին։ Մի քիչ հաց, մի փոքր աղ իրենց համար և շատ քաղցրավենիք ուրիշների համար։ Վանաձորցի Գարեգին Մակինյանն ու Ինգա Ռուսիդուն գիտեն այդ մասին։
Գարեգինը բնիկ լոռեցի է, Պոնտոսի հույն Ինգան՝ նույնպես։ Հույները այստեղ միշտ են յուրային եղել։ Գարեգինն ու Ինգան այս ամենն ապացուցել են ակներև ու «համով» ձևով։ Վերադառնալով Հունաստանից` նրանք Վանաձորում հրուշակարան են բացել։
– Դուք, հավանաբար, հունարեն գիտե՞ք, – հարցնում եմ Գարեգինին։
– Սովորեցրել են։ Նույնիսկ եթե չցանկանաս էլ, կսովորես, – ժպտալով պատասխանում է նա։
– Ամուսինս ուզում էր հայրենիք վերադառնալ։ Սակայն Հունաստանում նա սովորել էր հունական խմորեղեններ պատրաստել։ Ես էլ կարող եմ իհարկե։ Բայց ամուսինս իսկական պրոֆեսիոնալ է դարձել, – ավելացնում է Ինգան։
«Руки вверх»–ի համար բախտորոշ դարձած Հայաստանը․ ինչպես Երևանը միավորեց սիրահար զույգին
Նրանք մեկնել էին Հունաստան 2001 թվականին, վերադարձել` 2005-ին։ Գարեգինը մասնագիտությամբ կոշկակար էր, իսկ նոր տեղում արագ յուրացրեց հացթուխի գործը։ Ստացվել է հայտնի ռուսական ասացվածքի նման. աշխատանքն ու համբերությունն ամեն ինչ կհաղթահարեն («терпенье и труд все перетрут»)։
«Չէ՞ որ մենք՝ հայերս ամեն ինչ սովորում ենք, ամեն ինչի հարմարվում... Տանը ես կոշիկ էի ձևում։ Իսկ մեկնելուց առաջ սովորեցի բուլկի թխել. ինչ–որ մեկը հուշել էր», – ասում է Գարեգինը։
Հունաստանում նրան թվացել է, թե դեռ հայրենիքում են։ Այստեղ էլ ճիշտ նույն կերպ պահպանում են բարեկամական կապերը, գնահատում ընկերներին և դռներ չեն փակում հարևանների առաջ։ Եվ ճիշտ նույն կերպ չփակեցին դուռը նաև իրենց առաջ։
«Հայերին այնտեղ լավ են վերաբերվում։ Երբ մենք նեղն էինք, օգնում էին։ Նույնիսկ լրիվ օտար մարդիկ։ Օրինակ` բնակարանի տերերը, երբ մենք վարձով էինք ապրում», – հիշում է նա։
Նույն վստահությամբ նրան վերաբերվեցին նաև աշխատավայրում։
Երբ տեսան, որ նա լավ է գործ անում, փռի տերերը նրան արտադրության ղեկավար նշանակեցին։ Այն, որ լեզվին նա կատարյալ չէր տիրապետում, նրանց հետ չպահեց։
«Կատարյալ չէր... Ուժեղ է ասված։ Երկու ամիս չէր անցել, իսկ ինձ արտադրամասի ղեկավար են նշանակում։ Այն ժամանակ ես մոտավորապես այսպես էի խոսում. «Դու։ Տուր։ Ինձ։ Ջուր»։ Կամ «Բեր։ Ինձ։ Աղ»։ Սակայն վստահում էին... Այնուհետև խոշոր հացի գործարանում հերթափոխի ղեկավար էի։ Այն ամբողջ շրջակայքին հաց էր մատակարարում», – հիշում է Գարեգինը։
Այսօր Վանաձորում ինքը Ինգայի հետ վարպետորեն և՛ քաղցրավենիք, և՛ չիփսեր, և՛ «յիրոս» է պատրաստում։ Այսպես, հունարեն արտասանությամբ, նա խոսում է մեզ հայտնի գիրոսի (շաուրմայի հունական տարբերակը) մասին։
«Յիրոսն» ու թխվածքները ստիպված էին փոքր–ինչ հարմարացնել տեղի պայմաններին։ Հայկականին նրանք ամեն դեպքում նման չեն։ Հույները սիրում են, որ աղանդերը շաքարի օշարակով լի լինի։ Հայաստանում սիրում են, որ այդքան քաղցր չլինի, բացատրում է Գարեգինը։ Մի շարք այլ նրբություններ ևս կան։
Երազանքից` իրական բիզնես. ինչպես ընդամենը 12 օրում Մարիամը հաջողակ գործարար դարձավ
«Որոշ բաղադրիչներ ստիպված եղանք փոխարինել, որպեսզի մեր վանաձորցիները կարողանան գնել։ Չէ՞ որ այստեղ միլիոնատերեր չեն ապրում», – ասում է Գարեգինը։
Նախկին արդյունաբերական կենտրոնում Վանաձորում այսօր աշխատանք այդքան էլ հեշտ չէ գտնելը։ Նա վերադարձել է, որպեսզի այստեղ գոնե մի քանի աշխատատեղ և մի քիչ հարկեր ավելանան։
Սակայն Հունաստանի հետ կապերը նախկինի պես ամուր են։ Այլ կերպ լինել չէր կարող։ Նույնիսկ այն քաղաքը, որտեղ նա որոշ ժամանակ աշխատել է, գրեթե այսօրվա Գյումրու, նախկին Ալեքսանդրապոլի անվանակիցն էր։
Ալեքսանդրուպոլիսում էլ Գարեգինը կյանքը դեպի լավն էր փոխում ուժերի ներածին չափով։ Նա աշխատում էր փռում, որը բաց էր նաև շաբաթ և կիրակի օրերին (մյուսներից շատերը փակվում էին շաբաթ կեսօրից հետո)։ Սակայն ազնիվ մարդկանց համար հաց թխելն ափսոս չէ, համոզված է նա։
«Ալեքսանդրուպոլիսը Թրակիայում է, Թուրքիայի սահմանից քիչ հեռու։ Այնտեղ թուրքերը գնալով շատանում էին։ Կան նաև նորմալ, ազնիվ մարդիկ։ Բայց այսպես ասենք` տարբեր մարդիկ կան։ Այդ պատճառով էլ երբ Հունաստան էին հրավիրում Պոնտոսի հույներին, հենց այդ կողմերն էին բնակեցնում։ Եվ դա իզուր չէր։ Պոնտոսցիները հանգիստ մարդիկ են, բայց ավելի լավ կլինի նրանց հունից չհանես։ Դե, մենք` լոռեցիներս էլ գրեթե այդպիսին ենք։ Այդ պատճառով էլ թուրքերը հանդարտվել էին։ Այնպես որ շատ բան է փոխվել», – հիշում է Գարեգինը։
Հունաստանում նա ոչ միայն նոր արհեստ ձեռք բերեց, այլև ընկերներ: Նրանք մինչև օրս կապ են պահպանում և զանգահարում միմյանց։
Ինչպես հայազգի ալքիմիկոսը ոսկի չգտավ, բայց միլիոնատեր դարձավ
«Փռի սեփականատիրոջ եղբայրը ինձ մեծ եղբոր պես էր։ Շատ խորհուրդներ էր տալիս` կապված աշխատանքի հետ և ոչ միայն։ Այդ պատճառով էլ ուզում եմ, որ իրենց երկիրը նույնպես բարի խոսքով հիշեն։ Ե՛վ տեղացիներին, և՛ օտարերկրացիներին, երբ նրանք մտնում են մեզ մոտ, մենք Հունաստանի մասին ենք պատմում», – ասում է Գարեգինը։
Իսկական հունական քաղցրավենիքներով նրանք զարմացրին նաև «մեր հյուրերին արևոտ Դիլիջանից», որտեղ միջազգային դպրոց է գործում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած աշակերտներով և ուսուցիչներով։ Պարզվեց, որ ուսուցիչների շարքում նաև հույներ կան։ Այժմ նրանք մեծ հաճույքով երբեմն Վանաձոր են գնում՝ իրենց պոնտոսցի ազգականների (ի դեպ, բյուզանդական հունարենը պահպանողների) քաղաք։
Ինգա Ռուսիդուն (Ռուսովան) չի մոռանում պոնտական հունարենը, հիանալի տիրապետում է նոր հունարենին, հայերեն էլ խոսում է հայուհու պես։ Գարեգինը լավ է խոսում նոր հունարենով։ Իսկ երեխաները...
Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը
«Երեխաներն արդեն 14 տարի է, ինչ այստեղ են։ Նրանց այստեղ եմ պահում։ Ուժերիս ներածին չափով համոզում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ հունարենը չեն մոռացել, ոչ։ Շփվում են ընկերների և մոր հարազատների հետ», – ասում է Գարեգինը։
Պետական աջակցությամբ (Փոքր և միջին բիզնեսի աջակցման կազմակերպություններ) ընտանեկան այս բիզնեսը խորհրդատվություն է ստացել, ինչը օգնել է նրանց աշխատանքում։ Իսկ գլխավոր խորհուրդը, որը նրանք պատրաստ են անձամբ կիսել, սա է. մի՛ կորցրեք հին կապերը և կգտնեք նորերը։
Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել