Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը ելույթ կունենա աշխարհի պատանեկան առաջնությունում

Գեղասահորդ Արթուր Դանիելյանը պատանիների շարքում աշխարհի նախորդ առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Արթուր Դանիելյանը Ռուսաստանի գեղասահքի հավաքականի կազմում ելույթ կունենա Զագրեբում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը։ Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ պատանեկան առաջնության գործող հաղթողը` Ալեքսեյ Երոխովը, վնասվածքի պատճառով չի կարող պաշտպանել իր տիտղոսը 2019-ի պատանեկան առաջնությունում։

Արդյունքում նրան կփոխարինի Դանիելյանը, որը նախորդ առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ավելի վաղ Երոխովը վնասվածքների պատճառով դուրս էր մնացել Ռուսաստանի գավաթի եզրափակչից։