Կադրերում երևում է` ինչպես է նախագահական ընտրարշավի ժամանակ Անատոլի Շարինի մասին իրեն դուր չեկած հարցի հեղինակ աղջկա երեսին Պորոշենկոն թեթև հարվածում, ապա հարցնում է նրա անունն ու հասցեն և հորդորում «չվախենալ»։
«Նա ուղղակի կատաղեց, կարծես սատանա դարձավ։ Շատ ուժեղ քաշեց ուսիցս, վերնազգեստիցս ու անցավ առաջ»,–պատմել է աղջիկը` հավելելով, որ դրանից հետո ոստիկանները փորձել են բռնել իրեն և խլել հեռախոսը։
Հայտնի է դարձել, որ աղջկան ի վերջո հաջողվել է կապ հաստատել ծնողների հետ, նրանք իրնեց դստերը տուն են տարել։