70 տարին լուրջ տարիք է, մտածում ես` ինչ ես արել. ինչպես է հոբելյանը նշում Մեսչյանը

Արթուր Մեսչյանն անակնկալ է մատուցել երևանյան փաբերից մեկի այցելուներին և աշխատակիցներին, որոնք այս երեկոն որոշել էին նվիրել հայտնի երաժշտին։ Մեսչյանի ծննդյան 70–ամյակի կապակցությամբ փաբում այսօր միայն նրա երգերն էին հնչում։
Sputnik

Իմանալով այդ մասին` սիրված երաժիշտ, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անակնկալ այցելել է փաբ և ողջունել իր արվեստի երկրպագուներին։

«70 տարին լուրջ տարիք է, մտածում ես` ինչ ես արել։ Իմ ամենամեծ գործը դուք եք։ Շենք սարքելը հետաքրքիր է, բայց երբ քո գործի շուրջ հավաքվում են մարդիկ, ովքեր հարգում և սիրում են իրար, ու դու ինչ–որ ձև նպաստում ես դրան, դա ամենամեծ ձեռքբերումն է։ Շնորհակալություն,ո ր դուք կաք, որ միասին ենք»,–փաբում հավաքվածներին ասել է Մեսչյանը։

Ոգևորված հանդիսատեսը շնորհավորել է երաժշտի հոբելյանն ու լուսանկարվել նրա հետ։

Ճարտարապետ, երաժիշտ, բանաստեղծ, նկարիչ ԽՍՀՄ–ում 1–ին ռոք խմբի` «Առաքյալներ» հիմնադիր Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ 2011 թ.–ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ 2018թ.–ին նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ։