Հայ-իրանական ամենախոշոր նախագիծը․ ե՞րբ կողմերը ձեռնամուխ կլինեն շինարարությանը Մեղրիում

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել Մեղրիում ՀԷԿ նախագծի շինարարության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան․ Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ-ի հզորությունը, նախնական հաշվարկներով, կկազմի 100 ՄՎտ։ Այդ մասին հաղորդել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ փետրվարին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպումն իրանական կողմի հետ, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա արդեն ապրիլին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության, ինչպես նաև հայ և իրանցի ներդրողների մշակած ֆինանսական մոդելները ներկայացնելու և քննարկելու մասին։

Ջերմ ընդունելությունից բացի ի՞նչ արդյունքներ ակնկալենք Փաշինյանի իրանական այցից

«Շինարարությունը (ՀԷԿ՝ խմբ․) կսկսվի այն ժամանակ, երբ կճշտվեն էլեկտրաէներգիայի գնի մասին հարցերը և այլ պայմաններ», - ասվում է հաղորդագրությունում։

Նախագծի համաձայն`100 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ն ամեն տարի կարտադրի 750-800 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Նշենք, որ սա խոշորագույն հայ-իրանական նախագծերից է։ Մեղրիի էլեկտրակայանը (Արաքսի հայկական ափին) իրենից ներկայացնում է երկու ՀԷԿ-երից կազմված կասկադ (երկրորդ կայանը կկառուցվի իրանական ափին՝ Քարաչիլարում)։ Այդ ՀԷԿ-երը պետք է դառնան ամենամեծը Հարավային Կովկասում։

Հայաստանը և Իրանը սկսել են քննարկել այդ գաղափարը դեռ 2006թ.-ին, իսկ 2010թ.-ին հուշագիր են ստորագրել շինարարության մասին։ Սկզբնական գաղափարի համաձայն` Մեղրու ՀԷԿ-ի հզորությունը պետք է կազմի 130 մեգավատ (դա 10 տոկոսով ավելի է 2017թ.-ին Հայաստանում ամբողջ էլեկտրականության մշակումից)։

Շինարարության ծրագրերը ձախողվել էին 2012-ին, երբ Եվրամիությունը էմբարգո էր սահմանել իրանական նավթի վրա։ Դրանից հետո նախագիծը սառեցվել էր, քանի որ Հայաստանը ներդրումներ է սպասել Իրանից։