Գարնան առաջին շաբաթը կավարտվի ձնով. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ձյուն կգա նաև Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր` մարտի 3-ին տեղումներ կգրանցվեն, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Առանձին շրջաններում քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում նույնպես այսօր տեղումներ կգրանցվեն, քաղաքի բարձրադիր գոտիներում՝ ձյան, ցածրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 6-8 աստիճան տաքության, գիշերային ժամերին 3-5 աստիճան ցրտի սահմանում։