Նոկաուտ` 37 վայրկյանում․ Էդմեն Շահբազյանը ջախջախիչ հարված է հասցրել մրցակցին․ տեսանյութ

Էդմեն Շահբազյանը սկսել է ելույթ ունենալ UFC-ում 2018թ.-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ նա հաղթանակ է տարել անգլիացի Դարեն Ստյուարտի նկատմամբ։
Sputnik

Միջին քաշային կարգում UFC խառը մարտարվեստների մենամարտն Էդմեն Շահբազյանի և Չարզլ Բերդի միջև տեղի է ունեցել նախօրեին Լաս Վեգասում։ Երկու մարզիկներն էլ են հանդես են գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո։

21-ամյա Շահբազյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին մենամարտի մեկնարկից 37-րդ վայրկյան անց։ Մրցավարը կանգնեցրել է մարտը հայ մարզիկի ուժեղ հարվածներից հետո։

Նշենք, որ Շահբազյանը սկսել է ելույթ ունենալ UFC-ում 2018թ.-ի նոյեմբերից։ Այդ ժամանակ նա հաղթանակ է տարել անգլիացի Դարեն Ստյուարտի նկատմամբ։

Երիտասարդ հային մարզում է Էդմոնդ Թարվերդյանը, որը հայտնի է մարզուհի Ռոնդա Ռոուզիի հարվածային տեխնիկայի վրա իր աշխատանքով։