Սարգսյանը Փաշինյանի առաջարկով կոչումներ է շնորհել հայ դիվանագետներին

Հայաստանի դեսպանները, դիվանագիտական ներկայացուցիչներն ու նախարարության աշխատակիցները դիվանագիտական կոչումներ են ստացել ՀՀ նախագահի հրամանագրերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Դիվանագետի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, դիվանագիտական աստիճաններ է շնորհել արտերկրում Հայաստանը ներկայացնող մեկ տասնյակից ավելի դիվանագետների։

Աշխատանքային վերջին օրը Մաշտոցի 47-ում. նախագահը լուսանկար է հրապարակել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանի հրամանագրերով, արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Վահանի Բայբուրդյանին ու ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Գրիգոր Առաքելյանին:

ՀՀ նախագահի հրամանագրով` արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճաններ են շնորհվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ Հասմիկ Դաշտոյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական Լիլիթ Թութխալյանին, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Կամսարի Մկրտումյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի վարիչ Հասմիկ Սահակյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջայանին ու Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանին։