Ինչպիսի եղանակ կլինի հանգստյան օրերին Հայաստանում

Կրկին ձյուն է գալու, քամու ուժգնությունն էլ առանձին շրջաններում հասնելու է 15-20 մ/վ–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանում այսօր` մարտի 2-ին, տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Կիրակի` մարտի 3-ին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով:

Մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին քաղաքի բարձրադիր վայրերում ձյուն կտեղա, ցածրադիր գոտում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: