«Արի գրկեմ, պաչիկ անեմ». փոքրիկ Մարին Փաշինյանից հեռացավ ժպիտով և նվերներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին: Օրեր առաջ փոքրիկը ցանկություն էր հայտնել հանդիպել Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ:
Sputnik

Այսօր իրականացավ Մարիի ցանկությունը. նա հանդիպեց Նիկոլ Փաշինյանին հենց նրա աշխատասենյակում, լուսանկարվեց վարչապետի հետ, ցուցադրեց թռչկոտելու իր հմտությունները և ստացավ նվերներ՝ ինտելեկտուալ խաղեր և մանկական գրքեր:

-Որ «Շունն ու կատուն» անգիր սովորես, կգաս, ինձ համար կարտասանես, հա՞»,– Մարիին ճանապարհելուց առաջ ասաց Փաշինյանը։

Փոքրիկն ակնհայտ հուզվել էր ՀՀ վարչապետի հետ հանդիպումից. բայց տեսանյութի վերջում զգացվեց, որ նա այնուամենայնիվ բարձր տրամադրությամբ հեռացավ: