Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևան կգա. ժամկետները հայտնի են

Սա Վրաստանի նախագահի կարգավիճակում Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին այցն է Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի։ Տեղեկությունն այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Վրաստանիր նախագահի մամուլի ծառայությունից։

«Մայրս պարել է Շառլի հետ». Զուրաբիշվիլին պատմել է «անհայտ» Ազնավուրի մասին

«Այցը տեղի կունենա մարտի սկզբին, սակայն այլ մանրամասներ դեռ հայտնի չեն», – ասացին մամուլի ծառայությունում։

Սա նախագահի պաշտոնում Զուրաբիշվիլու առաջին այցն է Հայաստան։ Տարածաշրջանային ուղևորությունը նա սկսել է Ադրբեջանից։

Հիշեցնենք` Վրաստանի նախագահի բազում թեկնածուներից Սալոմե Զուրաբիշվիլին միակն էր, ով ստացավ հայկական համայնքի զանգվածային աջակցությունը։

Ի դեպ, Զուրաբիշվիլիի մայրն ու ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը երիտասարդ տարիքում ծանոթներ էին։ Ինքը` Զուրաբիշվիլին, պատմում էր` ինչպես են նրանք Փարիզում պարել։