Լուկաշենկոն բարկացած է. Ռուսաստանը Հայաստանին ավելի ցածր տոկոսադրույքով է վարկ տրամադրել

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ նույնիսկ «թշնամիները» Բելառուսին ավելի շահավետ պայմաններով են վարկեր տրամադրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ ժամանակ հայտնել է, որ ինքը Ռուսաստանի «կենվորը» չէ. նրան բարկացրել է Հայաստանին ու Վիետնամին տրամադրած վարկերի ավելի ցածր տոկոսադրույքները։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ–ն։

Երևանը Մինսկի հուսալի գործընկերն է. Լուկաշենկոն հայերին «եղբայրներ և ընկերներ է» անվանել

«Դադարեք մեղադրել մեզ։ Մենք երբեք ձեր կենվորը չենք եղել ու չենք լինելու։ Երբ ես` ինքնասիրություն ունեցողս, իմացա այդ մասին, որևէ դաշինք կազմելու ցանկությունս անհետացավ», – ասել է Լուկաշենկոն։

Նախագահի խոսքով` Ռուսաստանը Բելառուսին ատոմային էլեկտրակայանի կառուցման համար 4,8%–ով վարկ է տրամադրել, Վիետնամին` 3%–ով, Հայաստանին էլ` 3%–ից պակաս տոկոսադրույքով։

«Ինչու», – հարցնում է Բելառուսի նախագահը։

Նա հայտնել է, որ իրենց էլ պետք է այն պայմաններով վարկ տրամադրեն, ինչպես արևմտյան «թշնամիներին» են տրամադրում` 2%–ով, կամ ՉԺԴ–ն` նույնպես 2%–ով։