«Էս Երևանը իմ թուլությունն ա». Աշոտ Ղազարյանը պատմում է այն, ինչի մասին երբեք չի պատմել

Sputnik Արմենիան սկսում է նոր նախագիծ` «ԲառCode Արսեն Հայթյանի հետ», որի շրջանակում հայտնի և ոչ այնքան հայտնի հյուրերը կխոսեն առանց կոդերի, մի խոսքով` անկեղծ զրույց առանց սահմանների ու կոդավորման։
Sputnik

«ԲառCode Արսեն Հայթյանի հետ» հաղորդաշարի առաջին հյուրն Աշոտ Ղազարյանն է։

Սիրված դերասանի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, թե ով է եղել առաջին հայ վիդեոբլոգերը, որն է կյանքի ամենադժվար ուղին ու վերջապես ով է հայը։

Ղազարյանը խոսեց մանկության, թոռների, կնոջ և Երևանի մասին։

«Էս Երևանը իմ թուլությունն ա, հենց լսում եմ իրա մասին, չոքերս թուլանում են»,– ասաց նա։

Դերասանը խոստովանեց, որ հայրը չի իմացել արվեստի ճանապարհը բռնելու որդու մտադրության մասին։

«Քննությունից հետո, երբ բոլորին դրսում դիմավորում էին ծնողները, ինձ դիմավորող չկար, ու ես գլուխս կախ գնացի ընկերներիս հետ սուրճ խմելու»,– հիշեց Աշոտ Ղազարյանը։

Դերասանի մյուս խոստովանությունները` տեսանյութում։

Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր, ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, դերասան Աշոտ Ղազարյանն այս տարի կդառնա 70 տարեկան։ Դերասանը հոբելյանը կնշի Մոսկվայում` Կրեմլի հանդիսությունների մեծ դահլիճում։