Տիգրան Ավինյանն իր 30-ամյակը նշեց կառավարության նիստում

Փոխվարչապետի ծննդյան օրը հիշեցրեց կառավարության աշխատակազմի ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության անդամներն այսօր կառավարության նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին շնորհավորեցին ծննդյան 30-ամյակի առթիվ:

Ամբողջ կյանքում այդ «կլեյմոն» մնալու է նրա հետ. ինչպես է Փաշինյանը շնորհավորել Սիմոնյանին

Օրակարգի հարցերը սպառվելուց հետո հոբելյանի մասին հիշեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նույն հուշումն էր ուզում անել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, բայց քանի որ Աղաջանյանն առաջ անցավ, նրան մնաց միայն միանալ շնորհավորանքին ու խոստովանել, որ Տիգրան Ավինյանի հետ աշխատելն իր համար շատ հաճելի է: