Ռոբոտներն արդեն դաշնամուր ու հարվածային գործիքներ են նվագում. տեսանյութ

Բոլոր նրանք, ովքեր վախենում են, թե մի օր ռոբոտները լիովին կփոխարինեն մարդկանց, այս տեսանյութը դիտելուց հետո ավելի կահաբեկվեն։ Իսկ նրանք, ովքեր հասկանում են, որ ռոբոտը երբեք էլ չի կարողանա փոխարինել մարդուն (գոնե զգացմունքային առումով), լուռ կժպտան ինժեներների ստեղծած նոր ռոբոտների նվագը լսելիս։
Sputnik

ZTE ընկերությունը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող WMC 2019 ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած երկու ռոբոտներին, որոնցից մեկը դաշնամուր նվագել գիտի, մյուսը ցուցադրում է հարվածային գործիքներ նվագելու հմտությունները։

Ռոբոտների մանրամասն տվյալներն առայժմ հայտնի չեն, բայց կարող եք լսել նրանց կատարումը, եթե դիտեք տեսանյութը։

ZTE–ն չինական ընկերություն է, որը հեռահաղորդակցության սարքավորումներ ու բջջային հեռախոսներ է արտադրում։

Հիշեցնենք, որ Համաշխարհային մոբայլ կոնգրեսը` WMC-ը, ամեն տարի Բարսելոնայում ցուցահանդես է կազմակերպում, որի ընթացքում ներկայացվում են տարվա նորույթները։

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են թվային աշխարհի բոլոր մեծ ընկերությունները (ավելի քան 2000 ընկերություն), բացի Apple-ից։ Ցուցահանդեսը մեկնարկել է փետրվարի 28-ին և կավարտվի այսօր։