Կարեն Կարապետյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաների շարքը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետը հանդիպման սիրելի վայր ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաների շարքը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Կարապետյանի հանդիպման սիրելի վայրը «Հրազդան» հյուրանոցի նախասրահի սրճարանն է»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` Կարապետյանը հիմնականում խոսում է Հայաստանի տնտեսության և քաղաքական համակարգի դեգրադացիայից և առաջարկում է համատեղ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»: