Կառավարությունը փորձում է վերականգնել կաթի որակը

Կաթի առաջիկա սեզոնին գործադիրն ուշիուշով հետևելու է վերամշակողների աշխատանքին ու շուկայի գներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր կայացրած որոշմամբ կսուբսիդավորի մի շարք գյուղվերամշակման ծրագրեր, այդ թվում` կաթի: Ինչպես հարցի քննարկման ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, կաթնատվության սեզոնին, երբ կաթի առաջարկը մեծանում է, տնտեսվարողները ստիպված են լինում այն գնել և պահել հետագա սեզոններին արտադրության մեջ օգտագործելու համար:

Շտապօգնության հին ավտոմեքենաները կբաժանեն հիվանդանոցներին

«Ստիպված ներգրավում են բարձր տոկոսներով վարկային միջոցներ: Իսկ քանի որ կաթնամթերքի գինը շուկայում ստատիկ է, արտադրողները ստիպված են լինում հումքի քանակը նվազեցնել ու արհեստականորեն իջեցնել կաթի գինը: Այս բացատրությունը տվել են վերամշակող ընկերությունները»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ պետական սուբսիդավորման շնորհիվ հնարավոր կլինի լուծել նաև կաթի որակի հարցը:

Այդուհանդերձ, նախարարի տեղակալը վստահեցրեց, որ կառավարությունը կաթի առաջիկա սեզոնին ուշիուշով հետևելու է վերամշակողների աշխատանքին ու շուկայի գներին: