Հեքիաթային ձմեռ՝ ձմռան վերջին օրը. ի՞նչ տրամադրություն բերեց ձյունը երևանցիներին
22:16, 28 փետրվարի 2019
Այս տարի ձմեռը ժլատ գտնվեց. ձյան տեսքով տեղումներ շատ քիչ եղան: Բարեբախտաբար Ամանորի գիշերը գոնե ձյուն կար: Եղանակը որոշել էր, այնուամենայնիվ, հաշտեցնել մեզ ձմռան հետ, ու դրա վերջին օրը երևանցիները կարողացան վայելել «արծաթե թիթեռնիկների թևածելով» ներքև իջնելը: