Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջում քաղաքապետից ու նախարարից

Մարդու իրավունքների պաշտպանը փորձում է ճշտել քաղաքային իշխանության որոշման հիմքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ու տարածքային կառավարման և զարգացմանի նախարար Սուրեն Պապիկյանից` ԶԼՄ-ներին պետության կողմից անհատույց տրամադրած տարածքներն ազատելու նրանց պահանջի իրավաչափության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Սաթիկ Սեյրանյանը մեղադրում է Փաշինյանին` ԶԼՄ–ներին ճնշելու մեջ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով, որ կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու լրագրողի գործունեության պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի համար ունի կարևորագույն նշանակություն՝ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից՝ առաջադրելով կոնկրետ հարցադրումներ:

Հիշեցնենք` Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում անհատույց տարածքներ ստացած լրատվամիջոցները հայտարարել են, որ Երևանի քաղաքապետարանից ծանուցումներ են ստացել զբաղեցրած տարածքներն ազատելու վերաբերյալ։

Նույնաբովանդակ գրություններ են ստացել նաև Երևանի Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող լրատվամիջոցները` ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեից։