Հայերից երկուսի վիճակը ծանր է. Ստավրոպոլում տեղի ունեցած վթարի հետքերով

Ռուսաստանի տարածքում հայկական համարանիշով ավտոմեքենայի վթարից տուժածները հայեր են, բոլորը` ՀՀ քաղաքացիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ստավրոպոլում հայկական համարանիշով միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած վեց հայերից երկուսի վիճակը ծանր է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Բոլորը ՀՀ քաղաքացի են, երկուսն արդեն դուրս են գրվել, երկուսի վիճակը համեմատաբար ծանր է»,– ասաց նա։

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների, հիվանդանոցի ղեկավարության, հայ համայնքային կառույցների հետ:

Ստավրոպոլում միկրոավտոբուս է շրջվել. տուժել են Հայաստանի 6 քաղաքացի

Հիշեցնենք` այսօր` փետրվարի 27-ին, առավոտյան ՌԴ Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուս էր շրջվել, ինչի հետևանքով տուժել էին վեց մարդ` երեք կին և երեք տղամարդ, ներառյալ վարորդը։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

ՀՀ ԱԻՆ–ի տվյալներով` վթարված ավտոմեքենան եղել է հայկական համարանիշներով։