«Սիսիանի զանգեր», «Մեղրու սար», Սպիտակի ոլորաններ. որտե՞ղ են ճանապարհները դժվարանցանելի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և «Մեղրու սար» կոչվող հատվածը (բուք է):

Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար:

Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:

Երևան-Սևան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: