«Ցավոք չեմ կարող ասել, որ այն Հայաստանը, որն այսօր կա, հիմքը 88-ի շարժումն է։ 88–ը լրիվ ուրիշ բան էր։ Ժողովուրդը այն ինչ կուտակել էր իր մեջ իր պատմության ընթացքում, մի ակնթարթում դուրս մղեց և ձևավորեց իդեալ»,–ասում է Աշոտ Մանուչարյանը։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամը նշում է, որ շարժումից մեկ շաբաթ առաջ երկրում բոլորովին այլ իրավիճակ էր, մարդիկ կաշառք էին բաժանում և ստանում։ Բայց Ղարաբաղյան շարժումը օրերի ընթացքում շատ բան փոխեց մարդկանց մտածելակերպում և վարվեցողության մեջ։
Մանուչարյանի խոսքով` ժողովուրդն ինքը պետք է ստեղծի իր երկիրը, իր Սահմանադրությունը և օրենքները, եթե մենք ընտրենք այդ ճանապարհը` վերհիշելով 88-ը, ապա հաջողության կհասնենք։
Հաղորդավար` Արման Վանեսքեհյան