Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Վաղվանից Հայաստանում տեղումներ կգրանցվեն։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 26-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով: