ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Զարիֆի հրաժարականի պատճառը կարող է լինել միջուկային համաձայնագրի ձախողումը»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականի պատճառների մասին։
Sputnik
Տոնոյան. «Զարիֆի հրաժարականի պատճառը կարող է լինել միջուկային համաձայնագրի ձախողումը»

«Ակնհայտ է, որ միջուկային համաձայնագրի ձախողման հետևանքով Մոհամադ Ջավադ Զարիֆն իր իսկ երկրում վերջին շրջանում հայտնվել էր քննադատությունների հիմնական թիրախում»,-ընդգծում է Արտյոմ Տոնոյանը։

Իրանագետի խոսքով` Զարիֆի հրաժարականը կարող է պայմանավորված լինել նաև Իրանում ընթացող ներքաղաքական այլ զարգացումներով ու խմորումներով։

«Ըստ էության պահպանողական թիմը հնարավորություն է ստացել ստեղծված իրավիճակում որոշակի իմաստով այլ սցենարներ օգտագործել` օգտվելով երկրի տնտեսական վիճակից»,-նշում է Տոնոյանը։

Իրանագետը նշում է,որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հրաժարականը կարող է այդ երկրի կառավարությունում ավելի մեծ փոփոխությունների պատճառ դառնալ։