ՌԱԴԻՈ

«Շոու բիզնեսի բոյկոտն անհասկանալի է և անընդունելի». Մարիամ Մանուկյան

ՊԵԿ հարկերի և պարտադիր մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակում խոսել է երգիչների եկամուտների հարկման մասին։
Sputnik

Բոլոր այն ֆիզիկական անձինք , որոնք եկամուտ են ստանում հարկային գործակալ չհանդիսացողներից պետք է վճարեն հարկերը: Եկամուտները պետք է հայտարարագրել մինչև ապրիլի 20-ը: ՊԵԿ –ը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ հայտարարագրել իրենց եկամուտները: Գործընթացն արդեն մեկնարկել է. հայրենի շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներն արդեն դիմել են ՊԵԿ , մյուսներն առայժմ հարկային են ուղարկում իրենց պրոդյուսերներին: Վերջիններս ունեն շատ տարբեր հարցեր՝ սկսած նրանից, թե ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկային մարմին, մինչև հարկման սկզբունքների պարզաբանում: Երգիչները պետք վճարեն նույն այն հարկը, որը վճարում են բժիշկն ու ուսուցիչը, լրագրողն ու զինվորականը:

«Կախված եկամտի ծավալից ՝ նույն երգիչների եկամուտները տարեկան պրոգրեսիվ սանդղակով կենթարկվեն հարկման: Որևէ տարբերվող հարկման ռեժիմ չկա»,– ասում է Մանուկյանը։

Շատերի մոտ կա թյուրըմբռնում, թե սա նոր օրենք է դրվել շրջանառության մեջ: Մինչդեռ հարկային գործակալ չհանդիսացողներից եկամուտ ստացող քաղաքացիների հարկման մասին օրենքը գրվել է դեռևս 90-ականներից : Պարզապես այն չի գործել տարիներ շարունակ: Փոխարենը` շոու բիզնեսի ներկայացուցիչները արտասահմանում պարտաճանաչորեն միշտ վճարել են հարկերը և այսօրվա «բոյկոտը» տեղին չէ և քննադատելի է հանրության կողմից: