ՌԱԴԻՈ

Սնանկացած «Աշտարակ կաթի» և տնտեսվարողների խնդրում ի հայտ են գալիս նոր բացահայտումներ

«Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործում առկա մութ գործարքների, կոռուպցիոն սխեմաների, օրենսդրական ակտերի և սահմանադրական նորմերի խախտումների մասին է «Մութ անկյուն» հաղորդման այս եթերը:
Sputnik

«Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը, տնտեսվարողներ Գևորգ Հարությունյանը, Էդուարդ Կոշտոյանը և Տնտեսվարողների ու սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել են «Աշտարակ կաթ» ընկերության և տնտեսվարողների միջև առաջացած հսկայական պարտքերի խնդրին:

Այս գործում առկա են մութ գործարքներ, կոռուպցիոն սխեմաներ, օրենսդրական ակտերի և սահմանադրական նորմերի խախտումներ:

Sputnik Արմենիայի եթերում հնչում են բացահայտումներ և տրվում պարզաբանումներ նշված գործին առնչվող վիճահարույց հարցերի վերաբերյալ:

Հաղորդավար` Մանվել Մարգարյան։