ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Լայնածավալ իրազեկումներով ՊԵԿ-ը փորձում է հորդորել բոլորին, որ հայտարարագրվեն

«Եթե տվյալ անձը ՀՀ ռեզիդենտ է, ապա Հայաստանում պետք է հայտարարագրի ինչպես այստեղ, այնպես էլ արտերկրում ստացած եկամուտները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության 2-րդ բաժնի պետ Մարիամ Մանուկյանը։
Sputnik
Մանուկյան. «Լայնածավալ իրազեկումներով ՊԵԿ-ը փորձում է հորդորել բոլորին, որ հայտարարագրվեն

Նրա խոսքով, տվյալ պարագայում օրենսդրությամբ ունենք առանձին հնարավորություն, որ եթե տվյալ ֆիզիկական անձը դրսում հարկվել է, ապա այստեղ հնարավորություն կունենա նվազեցնել իր հարկի գումարը։

«ՊԵԿ-ը լայնածավալ իրազեկումներով փորձում է բոլորին հորդորել ինքնահայտարարագրվել, տեսնենք թե ինչ կստացվի հետագայում»,- ասում է մասնագետը։

Ըստ Մարիամ Մանուկյանի, նույնը վերաբերում է նաև բնակարանը վարձակալությամբ տված ֆիզիկական անձանց, որոնք ևս պետք է հարկ վճարեն ստացած վարձավճարից։