ՌԱԴԻՈ

«Մշակութային հեղափոխության համար չկա ճանապարհային քարտեզ». Դավիթ Մաթևոսյան

Արտ Բոքս-Դավիթ Մաթևոսյան (20.02.19)
Sputnik

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է մշակութային քաղաքականության բացերի և խոստացվող մշակութային հեղափոխության ճանապարհային քարտեզի բացակայության մասին:

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը պատմում է Թումանյանի հանդեպ թե՛ իր և թե՛ Հրանտ Մաթևոսյանի վերաբերմունքի մասին, ինչպես նաև խոսում մինչ օրս չգործարկված «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հիմնախնդրից, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականին և պետք է ավարտվեին 2-2.5 տարում:

Կենտրոն-թանգարանի ապագան շարունակում է մնալ անորոշ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով կենտրոնի վերնահարկի կառուցման հարցը չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում:

Դավիթ Մաթևոսյանը նաև խոսեց մշակութային քաղաքականության բացերի և խոստացվող մշակութային հեղափոխության ճանապարհային քարտեզի բացակայության մասին:

Հաղորդավար` Կարեն Ավետիսյան։